կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-13 13:40
Հասարակություն

Նախարարությունը մտահոգված չէ ԿԳ նախարարի հրաժարականի պահանջից. փոխնախարար

Նախարարությունը մտահոգված չէ ԿԳ նախարարի հրաժարականի պահանջից. փոխնախարար

Խորհրդարանում լրագրողները ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք նախարարությունում մտահոգված չեն կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի՝ նախարարի հրաժարականի պահանջից: Մկրտչյանը պատասխանեց, որ  կրթության ոլորտի այդպիսի փորձագետի չի ճանաչում, այլ ճանաչում է ավագանու անդամի: Նա ընդգծեց, որ նախարարությանը չի մտահոգում նրա՝ նախարարի հրաժարականի պահանջը:

«Ամենևին մտահոգված չենք: Յյուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանրչյուր սուբյեկտ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր օրակարգն է սահմանում և այդ օրակարգի շրջանակներում գործում»,- ասաց Մկրտչյանը, ապա հավելեց, որ նախարարի հրաժարականի հիմք չկա:

Հարցին՝ սա նորմա՞լ երևույթ է, երբ երկրի նախագահի կողմից անպատժելիություն է խրախուսվում, նա արձագանքեց. «Նախարարը հարցին շատ հանգամանալից պատասխանել է, ես կշարունակեմ հետևյալ կերպ` մարդու` հանցագործություն կատարելու հանգամանքը և նրա կրթական ցենզը իրար հետ կապ չունեն: Նա ավտովթարի է ենթարկել ինչ-որ մարդու` ցավոք, դժբախտ ելքով, բայց դա ոչ մի կապ չունի նրա գիտելիքների հետ: Նրան այդ մեդալը շնորհել են նրա գիտելիքների համար, իսկ այդ դեպքի հետ կապված կա նախաքննություն»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի անչափհաս որդին ծառայողական մեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել քաղաքացու: Վերջերս բարձր առաջադիմության համար նախագահի կողմից պարգևատրվել է մեդալով: Այդ կապակցությամբ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հանդես է եկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականի պահանջով: