Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-05-05 10:10
Հասարակություն

Տարվա առա­ջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը. «Ժողովուրդ»

Տարվա առա­ջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը այս տարվա առա­ջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառա­յությունից: Այսպես՝ հունվար-մարտ ամիսներին ուղևորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, նվազել են 3.9 տոկո­սով: Անկումն արձանագրվել է ավտո­մոբիլային ուղևորափոխադրումների ոլորտում՝ 5.3 տոկոսով, տաքսիների ուղևորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկ­րի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով՝ ամեն տա­րի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծա­վալների վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: