կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 22:10
Հասարակություն

Կապան-Գորիս ավտոճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Կապան-Գորիս ավտոճանապարհին հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ

Ապրիլի 8-ին, ժամը 17։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ եւ նմանատիպ զինամթերքի մնացորդներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։