|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:
Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին, և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:
Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:
Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին: