Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն ապացուցվել է, որ նման ծրագրերը մեր երկրում արդունավետ չեն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին, որով նախատեսվում է 2020 թվականից 6 անգամ բարձրացնել առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար դրամ դարձնելով:
Տնտեսագետը հավաստում է՝ միջազգային փորձը ևս վկայում է, որ միանվագ նպաստները չեն կարող էական և կայուն ազդեցություն ունենալ ծնունդների աճի վրա, մանավանդ, որ այդ բարձրացված չափը խթան հանդիսանալու համար այնքան էլ մեծ չէ:
«Համոզված եմ՝ կառավարության նիստում այս ծրագիրը կներկայացվի որպես ժողավրդագրական աճին միտված նախաձեռնություն, սակայն օրվա իշխանությունները պարտադիր պետք է անդրադառնան հետևյալ հարցերին՝ առաջին՝ կատարվե՞լ է ազդեցության գնահատում, արդյո՞ք այդ փոփոխությունն այն այլընտրանքն է, որն ամենարդյունավետ կերպով կխթանի ծնունդները, երկրորդ՝ արդյո՞ք այդ 300 հազար դրամն այն չափն է, որը երիտասարդներին կօգնի չհետաձգել իրենց առաջին երեխայի ծնունդը»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետը նշեց, որ հատկացվող 6 մլրդ դրամի նպատակային ծախսումը կախված է այս հարցերի պատասխաններից ՝ հաշվի առնելով այն, որ 2-րդ երեխայի ծնունդի նպաստի՝ անցած տարվա բարձրացումը որևէ էական ազդեցություն չունեցավ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: