Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնում էր «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքացին աստիճանաբար պետք է փոխի իր վարքագիծը դեպի օրինապահություն, թեև բազմիցս է խոսվել այն մասին, որ տեսախցիկների և արագաչափերի հետ կապված խնդիրներ կան:
«Այժմ ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ մշակում է օրենքի նախագիծ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների վրա դրված տուգանքային բեռը, բայց միաժամանակ էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը: Սա շատ կարևոր արձանագրում է: Մենք հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, որ մեր օրենսդրության նպատակը պետք է լինի երթևեկության կարգապահությունը բարձրացնելը: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոստիկանությունը կարծես լավ առաջարկներ է մշակել»,- ասաց Փաշինյանը: