|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 196 044-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3575 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 14 դեպք: Ապրիլի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 918 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4493-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 856 է, ընդհանուր առողջացածներինը՝ 175 401, փաստացի բուժվողներինը՝ 16150 (մեկ օրում ավելացել է 299-ով): Մեկ օրում արվել է 4976 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 869 652 թեստ: