կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 10:39
Հասարակություն

Պատերազմի 2 մասնակից ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ․ Խաչիկ Գալստյան

Պատերազմի 2 մասնակից ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ․ Խաչիկ Գալստյան

«Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում։ Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով, եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։ Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։

Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Հիշեցենք նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցությունը նաև հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։

Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության անդամ