Փոխարժեքներ
03 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1148 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 639-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 892 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2623-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 173 064, փաստացի բուժվողներինը՝ 15 168 (մեկ օրում ավելացել է 669-ով): Մեկ օրում արվել է 6354 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 853829 թեստ: