Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցավում եմ, որ ստիպված եմ նման վկայությունների դիմել, բայց հայկական թյուրքասիրությունն անցել է բոլոր սահմանները: Աջուձախ սիրո խոստավանություններ, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարեկամության կոչեր ու հորդորներ: Մի զանգված էլ կա, որը նույնիսկ թուրքերի հետ «հանգիստ ապրելու» ցանկություն է հայտնում: Պատկերացնո՞ւմ եք` թուրքերի հետ և հանգիստ: Բայց չէ՞ որ բռնաբարություններն ու տարատեսակ խոշտանգումները, մեղմ ասած, անհանգիստ բաներ են, այդ զանգվածն ինչպե՞ս է ուզում հանգիստ ապրել թուրքերի հետ: Թե՞ հանգստանալ ասվածն ուղիղ փոխկապակցված է ակնարկված բռնաբարության հետ. դե, «եղբայրական» բռնաբարություն է, չէ՞, «ներելի է»:
Էշը, որ էշ է, նույն ցեխը մի անգամ է մտնում, մարդը ո՞նց կարող է ամեն անգամ նույն ցեխը մտնել: Մենք դասեր չենք քաղում մեր պատմությունից, որի պատճառով էլ միշտ նույն ցեխի մեջ ենք հայտնվում: Բայց այսուհետ դիմելու եմ պատմությանը, վերհանելու և վերստին շրջանառության մեջ եմ դնելու այնպիսի զարհուրելի պատմություններ, որոնցից երևում է` թուրքերն ինչպես են վարվել հայերի հետ: Այն, ինչ կկարդաք, անցյալ չէ, այն սպառնում է ներկա ու ապագա դառնալ, եթե խելքի չգանք, եթե խորությամբ չհասկանանք` ով է թուրքը: Եթե չհասկանանք, որ հայը չի կարող բարեկամանալ նրա հետ. հայը պետք է փշրի թուրքի գանգը:
Պարսիկ արձակագիր Մոհամմադ Ալի Ջամալզադեի հուշերը.
«…Երեկոյան հասա մի գյուղ: Այդտեղ իջևանեցի մի անհրապույր սրճարանում: Հենց այդտեղ, այդ պահից սկսած ես ականատես եղա մի շարք դաժանաբարո տանջանքների ու խոշտանգումների, որոնք գործադրում էին թուրք զինվորները հայերի նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական տարիներին, և որի հետևանքը, ինչպես գիտեք, եղավ միլիոնավոր հայերի ջարդը»:
«Ճանապարհի համար սնունդ և ջրի կաշվե մեծ տիկ էինք վերցրել: Մեր երթուղին ացնում էր Եփրատի արևմտյան ափով: Քանի որ գետի ջուրը պղտոր էր, խմելու ջուր դրանով էինք վերցնում … թուրքական կառավարությունը հայերին կոտորում էր և երբեմն էլ դիակները Եփրատը գցում: Գետի բերած մի քանի դիակ ես իմ աչքով եմ տեսել»:
«…Հենց առաջին իսկ իջևանից հանդիպեցինք հայերի բազմաթիվ խմբերի, որոնց սպառազեն հեծյալ թուրք ժանդարմները սարսափելի ձևով, որ նույնիսկ կարող է անհավատալի թվալ, քայլելով դեպի կործանում էին քշում: Սկզբում դա մեզ վրա շատ ուժեղ տպավորություն թողեց, սակայն հետզհետե սովորեցինք դրան և նույնիսկ աշխատում էինք չնայել և իսկապես հնարավոր էլ չէր նայել: Հարյուրավոր հայ տղամարդկանց և կանանց ու երեխաների, որոնք արդեն անզոր էին քայլելու, մտրակի ու զենքի ուժով հետիոտն ու անզոր, անխնա քշում էին առաջ:
Տղամարդկանց մեջ երիտասարդներ չկային: Նրանց ուղարկել էին ռազմաճակատ կամ կասկածելով, որ կարող են միանալ ռուսական բանակին, կոտորել էին:
Հայ աղջիկները թուրքի կամ արաբի ձեռք չընկնելու վախից սափրել էին գլուխները: Խմբից ետ մնացողը, ինչ էլ որ լիներ դրա պատճառը` հոգնածություն, ուժասպառություն կամ բնական պահանջի անհրաժեշտություն, միևնույն էր, տեղն ու տեղը սպանվում էր: Հարազատների լացն ու կոծն անօգուտ էր: Երկու-երեք թուրք ժանդարմ մտրակի հարվածներով ոչխարի հոտի նման նրանց առաջ էին քշում: Ժամանակ առ ժամանակ ճանապարհի եզրերին արդեն մահացած կամ հոգին ավանդող հայերի էինք հանդիպում…»:
« …Զարհուրելի օրեր անցկացրինք, որոնք հիշողությանս մեջ մնացել են որպես մղձավանջային օրեր, մղձավանջ, որը ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներով պատում է ողջ էությունս, անհանգստացնում և տառապանք է պատճառում ինձ»:
«Հետագայում, երբ տեղափոխվեցի Ժնև և մշտական բնակություն հաստատեցի այնտեղ, տեղեկացա, որ դեռևս այն ժամանակ, երբ միլիոնավոր հայեր Թուրքիայում տառապալից օրեր էին անցկացնում, գնդակահարվում կամ անմարդաբնակ անապատներում սովամահ էին լինում, Կարմիր խաչի օգնությամբ որոշ շվեյցարացի ընտանիքներ որբացած հայ երեխաներին Շվեյցարիա էին բերում, և նրանցից շատերը նույնիսկ որդեգրում էին այդ երեխաներին` հանձն առնելով նրանց ուսման և դաստիարակության հարցերը:
Եվ այսօր հենց միայն Ժնևում այդ դաժան ճակատագրից փրկված բազմաթիվ հայեր կան, որոնք ներկայումս ճանաչված վիրաբույժներ, ինժեներներ և ճարտարապետներ են: Այո՛, դա է իսկական հումանիզմը: Տա Աստված, որ մարդ արարածը օժտված լինի խղճով և առողջ բանականությամբ և մշտապես այս ուղիով առաջ շարժվի:
Դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի հուշերը.
«Որքան լավ կլիներ չտեսնել մահվան այդ ճանապարհը, որ ձգվում էր Ուրֆայի պարիսպներից դեպի հեռու-հեռու՝ դեղին, արևից խանձված, անծայրածիր հարթավայրը: Այն լի էր ոչ թե թարմ կանաչ, ստվերաշատ ծառերով, այլ մարդկանց դիակներով՝ քայքայման տարբեր աստիճանում: Ոմանք ընկած էին հենց քաղաքի դարպասների մոտ: Հիվանդներին դուրս էին քշել իրենց մահճից՝ փայտերով ծեծելով, ովքեր կարողացել են մի քանի հարյուր քայլ ևս կատարել»:
1923թ. Ցեղասպանությունից մազապուրծ Կարապետը պետդեպարտամենի հյուպատոսական ծառայության պետ Վիլբուր Կարրին գրում է.
«Մի քանի օր անց արդեն մեզ հայտնի դարձավ, որ տարագիրներին քաղաքից մի քանի մղոն հեռու սպանել են. հյուպատոս Դևիսը դժվարանում էր դրան հավատալ, այդ պատճառով մենք միասին ձիերով դուրս եկանք Խարբերդից և երբ մոտ երեք մղոն հեռացել էինք, ճանապարհի երկու կողմերում դիակներ տեսանք: Տասնհինգ մղոն հեռու հանդիպեցինք հազարավոր խողխողված տղամարդկանց, կանանց ու երեխաների, որոնք մեռել ու արդեն քայքայվում էին: Հյուպատոս Դևիսը այդպիսով անձամբ համոզվեց, որ կառավարությունը որոշել էր երկրում արմատախիլ անել հայ ցեղը, այդ պատճառով էլ սկսեց հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կենդանի մնացածներին օգնի»:
ՆԻԼԼի անդամ Էիթան Բելքինդի պատմածը.
«…Մեր ճամբորդության երկրորդ օրը մենք Եփրատում մի դիակ տեսանք: Զարմացանք, սակայն մեզ ուղեկցող զինվորները հանգստացրեցին մեզ, ասելով, որ դա հայի դիակ է»:
«…Իրենց ընդարձակ տանը մեզ ընդունած բժիշկն ու դեղագործը պատմեցին, որ բոլոր հայ տղամարդիկ սպանվել են դեռևս Անատոլիայի իրենց տներից դեպի այստեղ բերող ճանապարհին, իսկ գեղեցիկ կանայք և աղջիկները թողնվել են բեդվինների քմահաճույքին»:
«…
Այն բացից հետո, երբ ստացանք ձիեր և ուղեկցության համար զինվորներ, Յակով Բեկերը շարունակեց ճանապարհը Մոսուլ, իսկ ես ուղևորվեցի իմ շրջան` Կիբուր գետի երկայնքով: Գիշերը` մինչ ճանապարհ ընկնելը, մենք լսեցինք ահավոր, աղեկտուր կանացի ճիչեր: Հայկական ճամբարը մեկ կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում այն տնից, որտեղ որ մենք ապրում էինք: Ճիչերը շարունակվում էին ողջ գիշեր: Մեր հարցին` ինչ է տեղի ունենում, մեզ ասացին, որ մայրերից վերցնում էին զավակներին, որպեսզի ուղարկեին երեխաներին հանրակացարաններ և շարունակեին իրենց ուսուցումը: Սակայն առավոտյան, երբ ճանապարհ ընկա և հատում էի Եփրատ գետի կամուրջը, ես ապշած էի` տեսնելով արյունից կարմրած գետի ջուրը և ջրի երես:
Երեք օր ձիով գնալուց հետո ես ժամանեցի Արամ-Նահարային, որտեղ ահավոր ողբերգության ականատեսը դարձա: Այդ տեղում իրար կողք երկու ճամբար կար` հայկական և չերքեզական: Չերքեզները «զբաղված» էին հայերին ոչնչացնելով: Չերքեզական ճամբարում էին հավաքվել նաև արաբական շեյխերը, որոնք գեղեցիկ հայ աղջիկներից իրենց համար կանանց էին ընտրում: Ինձ երկու հայ կանայք դիմեցին, տվեցին իրենց լուսանկարները և խնդրեցին, որ եթե ես երբևէ Հալեպ գնամ և գտնեմ իրենց ընտանիքներին (մեծ հարցականի տակ է, արդյոք կենդանի են մնացել իրենց ընտանիքները), ապա ես պետք է բարևեմ նրանց»:
«Չերքեզական սպան, նկատելով, որ ես խոսում եմ երկու հայուհիների հետ, հրամայեց ինձ լքել այդ վայրը, սակայն ես մնացի նայելու` ինչ է արվելու հայերի հետ: Չերքեզ զինվորները հրամայեցին հայերին չոր խոտ հավաքել և այն դարսել բարձր բուրգով. դրանից հետո ձեռք ձեռքի կապեցին բոլոր հայերին, ովքեր կային այնտեղ, համարյա հինգ հազար հոգի, նրանց շուրջ, ինչպես շրջանի մեջ, տեղադրեցին չոր խոտի բուրգերը և այրեցին այդ խոտը, այդ կրակի բոցը բարձրանում էր երկինքն ի վեր` կրակում ողջակիզված դժբախտների ճիչի հետ միասին: Ես փախա այնտեղից, քանի որ չէի կարող դիտել այդ ահավոր տեսարանը: Ես հարվածեցի ձիուս, որպեսզի նա ամբողջ ոժով սլանար և երկժամյա խելահեղ արշավումից հետո դեռևս լսում էի դժբախտների ճիչերը, մինչև դրանք էլ չդադարեցին: Երկու օր անց ես վերադարձա այդ տեղը և տեսա հազարավոր մարդկանց այրված դիակներ:
Եկա Սանջեր սարերի մոտ, որտեղ բնակվում էին եզդիները: Սարերի ստորոտում` հյուսիսում գտնվող Ուրֆա քաղաքի ճանապարհին, տեսա հայերի ևս մի քանի զանգվածային կոտորածներ: Մարդիկ դժբախտ էին` ընդհուպ մինչև խելագարում հուսահատված: Մի տան մեջ տեսա ուտելիքի կաթսայի մեջ սեփական երեխային եփող հայուհու: Բոլոր ճանապարհները ծածկված էին սպանված հայերի դիակներով»:
«… Սիրիայի և Իրաքի հյուսիսով իմ ուղևորությունների ընթացքում սեփական աչքերով տեսել եմ հայ ժողովրդի ոչնչացումը, հետևել եմ մարդասպանների գազանություններին, տեսել եմ երեխաների կտրված գլուխներ և անմեղ մարդկանց ողջակիզում, որոնց միակ մեղքն այն էր, որ հայ էին: Ես նաև դժոխային տանջանքներ եմ անցել բանտում, իսկ իմ թանկագին եղբայր Նէէման և նրա ընկեր Իոսեֆը սպանվել են»:
Անցյալն ապագան հստակ ուղենշելու ամենալավ միջոցն է:
Գևորգ Գյուլումյան