կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 10:16
Աշխարհ

Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է. Բրեյվիկ

Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է. Բրեյվիկ

Նորվեգական Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում սպանդ կազմակերպած եւ մայրաքաղաք Օսլոյում կառավարության շենքի մոտ պայթուն իրականացրած Անդերս Բերինգ Բրեյվիկը հակաիսլամական եւ իսրայելամետ հայացքների ջատագով է: Այդ մասին նա գրել է իր 1500 էջանոց մանիֆեստում, որը ահաբեկչական գործողություններից առաջ տեղադրել է ինտերնետում:

Բրեյվիկը ներկայացնում է իր աշխարհայացքը` ծայրահեղական արտահայտություններով, երկարաշունչ իսլամաֆոբ մեջբերումներով, ծայրահեղ աջ սիոնիստական հայացքներով:

Նա մեղադրում է արեւմտյան ԶԼՄ-ներին, որոնք «անհիմն մեղադրանքներ են տեղում» իսրայելական օրինազանցությունների կապակցությամբ`անտեսելով մահմեդական լուրջ հարձակումները:

«2083-Անկախության եվրոպական հռչակագիր» կոչվող մանիֆեստում ասվում է. «Ինչպես բոլորս գիտենք, Եվրոպայում հիմնախնդիրների արմատը մշակութային վստահության (ազգայնականության) բացակայությունն է: Ազգայնական դոկտրինի նկատմամբ այդ իռացիոնալ վախը խանգարում է մեզ կանգնեցնել սեփական ազգայնական-մշակութային ինքնասպանությունը, մինչդեռ իսլամական գաղութացումն ամեն տարի ընդլայնվում է...»:

Բրեյվիկը, սակայն, նշում է, որ ինքը չի ատում մահմեդականներին, եւ գրում է, որ տարիներ շարունակ մահմեդական ընկերներ է ունեցել, որոնցից մի քանիսին մինչ օրս հարգում է, սակայն «զզվում է» Նորվեգիայի կառավարությունից, որը Նոբելյան մրցանակ է շնորհել իսլամական ահաբեկչին. նկատի ունի Յասիր Արաֆաթին:

Իր մանիֆեստում Բրեյվիկը մանրամասն (մոտ 9 էջում) անդրադարձել է նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, ներկայիս Թուրքիայի վարած խտրական քաղաքականությանը:

«Պատմության ընթացքում թուրքերը միլիոնավոր քրիստոնյաների են կոտորել, հարյուրհազարավորների` բռնի իսլամացրել: Թուրքն աշխարհի ամենացեղասպան ազգերից է` ցեղասպանություն է իրականացրել հայ, հույն և ասորի ժողովուրդների նկատմամբ»,- գրում է նա` պահանջելով այդ ժողովուրդներին վերադարձնել նրանց պատմական հայրենիքը:

«Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության տարածքը պետք է վերադարձվի Կիպրոսի հույներին, Արևելյան Անատոլիա կոչվածը՝ Հայաստանին, Արևմտյան Անատոլիան՝ Հունաստանին»,- նշում է նորվեգացին։

Իսկ մանիֆեստի վերջում իր հանձարարականներն է տալիս իսլամի, մարքսիզմի եւ մուլտիկուլտուրալիզմի դեմ պայքարում. «Եթե որոշել եք հարվածել, ապա ավելի լավ է սպանել չափազանց շատ, քան ոչ բավարար, հակառակ դեպքում դուք նվազեցնում եք հարվածի ցանկալի գաղափարական ազդեցությունը: Բացատրեք, թե դուք ինչ եք արել եւ համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ մենք` Եվրոպայի ազատ ժողովուրդներս, պատրաստ ենք նորից ու նորից հարված հասցնել»: