Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ նախագահը հայտարարեց, անբացատրելի ու անտրամաբանական է նրա առաջին քայլից հետո, որովհետև նրա առարկության հիմքում դրված էին սահմանադրական այն նորմերը, որոնք բացառիկ իրավունք են վերապահում 5 տարի ժամկետով նշանակվող ԳՇ պետին: Այս մասին Tert.am-ի «Բանակ և անվտանգություն» խորագրով քննարկմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը չստորագրելուն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելուն:
«Ավելին՝ ազատման հիմքերի տեսակետից բավարար հիմնավորվածություն ներկայացված չէ, թե ինչ պատճառով պետք է ազատվի մի կառույցի ղեկավարը, որը, ըստ Սահմանադրության, անվտանգության երաշխավորն է: Չի կարող որևէ անձ, ներառյալ՝ Կառավարության ղեկավարը, առանց որևէ հիմքի, ըստ քմահաճույքի, ցանկության ազատել ԶՈւ ԳՇ պետին, կամ որ նույնն է՝ ԶՈւ անմիջական հրամանատարին»,-ասաց Մինասյանը:
Նա նշեց նաև՝ Սահմանադրության կարգավորման համաձայն՝ ԶՈւ ԳՇ պետը քաղաքական կամ հայցողական պաշտոն չէ, այն մի կարգավիճակով անձ է, որ մասնագիտական և սահմանադրական լիազորությունների շրջանակում դուրս պետք է լինի քաղաքական ղեկավարության որևէ վարքագծից:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: