|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թողեք, ռադներդ քաշեք էստեղից` սա է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը: Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանն` անդրադառնալով էլետրաէներգիայի թանկացման թեմային:
Ըստ նրա` անգամ թուրքն այսքան անխիղճ չէր գտնվի, իսկ մերոնք ժողովրդին միայն քամում են: «Ես չեմ գնալու, ինչ էլ անեն, բայց, ախր, դրանով հարցը չի լուծվի: Ես չեմ կարող ուրիշին ասել` մի' գնա: Որ երեխան սոված է մնում, ո՞նց չգնա»,- ասաց Ծատուրյանը:
Նա նշեց նաև, որ ինչքան դժգոհում ենք, մեկ է, պետությունն իր արածն անում է, և եթե տրանսպորտը չթանկացրեց, թանկացրեց գազը:
Ելքը, Ծատուրյանի կարծիքով, պայքարն է: «Ես երբեք չեմ գնում ցույցերի, ես իմ ձևով եմ պայքարում` ներկայացում եմ բեմադրել, որտեղ ծաղրում եմ ներկայիս իշխանություններին, նրանց ընդունած օրենքները: Ասում են` Հայաստանն աղքատ է, բայց ես չեմ հավատում, լավ էլ միլիոնատեր, միլիարդատեր ունենք»,- ասաց նա: