|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոտ ապագայում Իրանում կգործարկվի խոշոր նավթամուղ, որը հնարավորություն կտա երկրին արտահանելու իր նավթի մեծ մասը Օմանի ծոցով: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Առաջիկա ամիսներին մենք պետք է երկու խոշոր նախագիծ բացենք: Դրանցից մեկը Գուրե-Ջասկ նավթամուղն է, որը ներառում է 1000 կիլոմետր խողովակաշար, այնպես որ` մեր նավթի արտահանման մեծ մասը Պարսից ծոցից կտեղափոխվի Օմանի ծոց»,- հայտարարել է Ռոհանին Իրանի ազատ առևտրի գոտիներում մի քանի ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի գործարկման արարողության ժամանակ:
Նա շեշտել է գազատարի կարևորությունը քաղաքական, անվտանգային և տնտեսական տեսանկյուններից:
Խողովակաշարը սկսվում է հարավարևմտյան Բուշեր նահանգի Գարե նավթային տերմինալից (Պարսից ծոցի ափին) և անցնում մինչև Իրանի հարավ-արևելքում (Օմանի ծոցի ափին) գտնվող Ջասկ նավահանգստի տերմինալը: 2 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը Իրանին թույլ կտա արտահանման համար նավթ մատակարարել Հորմուզի նեղուցից դուրս: