կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 17:35
Տարածաշրջան

Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը նոր միջանցք են գործարկել` շրջանցելով Հայաստանը

Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը նոր միջանցք են գործարկել` շրջանցելով Հայաստանը

Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով փորձնական ռեժիմով գործարկվել է նոր տրանսպորտային միջանցք, որը Պարսից ծոցը կմիացնի Սև ծովի հետ. գրում է IRNA-ն։

Միջանցքի գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի պաշտոնյաներ։

«Հարավ-արևելյան Ասիայի և Հնդկաստանի երկրների այս միջանցքով կապը Արևելյան և Արևմտյան Եվրոպայի հետ կընդլայնի ցամաքային տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների միջև։ Նախատեսվում է փոխադրել 20 մլն տոննա բեռ։ 20-ամյա ժամանակահատվածում նախատեսվում է հասնել տարեկան 50 մլն տոննա բեռի փոխադրման»,- ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցման և տրանսպորտի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Խեդայաթին։ .

Խեդայաթին նշել է, որ միջանցքի գործարկումը նպատակաուղղված է տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը՝ հավելելով, որ փորձնական ռեժիմով բեռնափոխադրումների ավարտից հետո այս հարցի մանրամասների շուրջ կկայանա եռակողմ հանդիպում և ձեռք կբերվի պայմանավորվածություն կողմերի միջև փոխադրումը հեշտացնելու համար:

Հիշեցնենք, որ վերոնշյալ միջանցքը պետք է անցներ Հայաստանի տարածքով, այլ ոչ թե Ադրբեջանի, սակայն ՀՀ իշխանությունների կողմից միջպետական Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն, իսկ կառուցված այլընտրանքային Տաթև-Աղավնո ճանապարհի դժվարանցանելիությունը, պատճառ դարծավ, որ այն անցնի Ադրբեջանի տարածքով: