Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ուղղակի խճճվել է իր իսկ ստերի մեջ… Հատկապես՝ կապված ռուսական ՍՈՒ-30ՍՄ ռազմական ինքնաթիռների հետ…
Այսօր ԱԺ-ում ՍՈՒ-30-նների հետ կապված Նիկոլ-Ալեն անհաջող և պրիմիտիվ բեմականացված հարցուպատասխանի ժամանակ դավաճան Նիկոլը հայտարարեց, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են հասել 2020 թ-ի մայիսին:
Հետաքրքիր է, ի՞սկ վարչապետի պաշտոնական կայքում 2019 թ-ի դեկտեմբերի 27-ին հրապարակված մամլո հաղորդագրությունը՝ ՍՈՒ-30ՍՄ-ների ցուցադրական թռիչքների մասին, որին ներկա են գտնվել վարչապետի աթոռին զմռսվածը, ՊՆ ղեկավարը և ԶՈՒ ԳՇ պետը ի՞նչ է… Սու՞տ տեղեկատվություն է…
Դավաճան Նիկոլը չի ամաչում խայտառակվելուց… Իր իսկ հնարածը մի այլ ստով է հերքում, որի արդյունքում մի նոր սուտ է ծնվում…
Ամո՛թ է, գոնե լռի ու մի շարունակի…»: