կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 11:52
Քաղաքական

Դավաճան Նիկոլը բացահայտում է ՍՈւ-30-նների հետ կապված սեփական ստերը. Գագիկ Համբարյան

Դավաճան Նիկոլը բացահայտում է ՍՈւ-30-նների հետ կապված սեփական ստերը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արագածոտնի մարզում ՍՈւ-30-ների վերաբերյալ Նիկոլ փաշինյանի երեկվա հայտարարությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Երեկ Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թերուսը անդրադառնալով ՍՈւ-30-ն ինքնաթիռներին հայտարարել էր, որ «Այո՛, մենք ինքնաթիռը առել ենք, բայց հրթիռներ չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը»...

Այս հայտարարությունով Նիկոլը բացահայտեց երկու սուտ...

Նախ, եթե ազգադավ վարչապետն ընդունում է, որ ՍՈւ-30-նները չեն ունեցել հրթիռներ, ապա ինչպես կարելի է մեկնաբանել 2020 թ-ի հուլիսի 3-ին իր կողմից ֆեյսբուքյան էջում կատարած գռառումը, ըստ որի «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»...

Հետաքրքիր է, եթե ինքնաթիռներն առանց հրթիռների են գնվել, ապա ինչպե՞ս են բոլոր թիրախները խոցվել... Մասնագետները գիտեն, որ այս ինքնաթիռները բացի իրենց համար արտադրված հրթիռներից այլ հրթիռներ չեն կարող օգտագործել... Ստացվում է՝ Նիկոլը հերթական անգամ խաբել է հասարակությանը...

Երկրորդը, դավաճան Նիկոլը երեկ մարդկանց ստել է հայտարարելով, որ «հրթիռներ չենք հասցրել ձեռք բերել մինչև պատերազմը» ... Նա շատ լավ գիտի, որ ՌԴ-ում օրենքով է արգելված այդ ինքնաթիռների հրթիռների վաճառքը և ՍՈւ-30-նները գնելու ժամանակ իր պես դավաճանը շատ լավ տեղյակ է եղել, որ դրանք գնելու է առանց հրթիռների...

ՍՈւ-30-նների հետ կապված Նիկոլի ստերը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողն էժանագին ստախոս և մանիպուլյատոր է, ով պատրաստ է խաբել հասարակությանը՝ իշխանություն ամեն գնով պահելու և սեփական հանցագործությունները կոծկելու նպատակով...»։