կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 00:00
Քաղաքական

Ժամանակն է, որ մեր պայքարն ավելի ընդգրկուն և տարածական դառնա. քաղաքագետը՝ Բաղրամյանը բացելու մասին

Ժամանակն է, որ մեր պայքարն ավելի ընդգրկուն և տարածական դառնա. քաղաքագետը՝ Բաղրամյանը բացելու մասին
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Բաղրամյան պողոտան երևի ավելի շուտ էր պետք բացել. քաղաքական գործընթացներին նոր թափ տալու տեսակետից ինքն իր դերակատարումն ունեցավ և արդեն ժամանական է, որպեսզի պայաքարը ավելի ընդգրկուն ու տարածական դառնա։ Ամբողջ երկիրն է եռում և պետք էր ամեն ինչ անել, որպեսզի դավաճանին հեռացնելու օրակարգը կյանքի կոչելու հարցում ներգրավվեն նաև մարզերի բնակիչները։ Այլ կերպ ասած՝ չէր կարելի թույլ տալ, որ համապետական շարժումը լոկալիզացվեր Բաղրամյան պողոտայով։ Դրա համար փողոցը բացելու՝ Հայրենիքի փրկության շարժման որոշումը միանշանակ ճիշտ էր, ինչպես նաև ճիշտ է մարզեր գնալու նրանց մտադրությունը։
 
Մարզերն առավել կարևոր են, քան Երևանը։ Դա գիտի նաև դավաճան Նիկոլը։ Եվ նա ժամանակ չի կորցնում։ Իհարկե, իշխանությունները հետզհետե մտնում են նախընտրական ռեժիմի մեջ։ Բայց նրանք, ակնհայտորեն, շատ վատ կարծիքի ունեն մեր ժողովրդի մասին։ Մտածում են, թե իրենց քաղաքական կապիտալը Երևանի համեմատ ավելի աղքատ վիճակում գտնվող մարզերում է։ Շարունակում են կարծել, թե մի փոր հացից բացի մեր հայրենակիցներին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Չարաչար սխալվում են։ Ու ժամանակն էլ ցույց կտա, որ մարզերում նրանք ոչ թե կապիտալ, այլ քաղաքական գերեզման կգտնեն։ Եթե ընդդիմությունը կարողանա առավել ակտիվ ու ճիշտ գործի, ապա գործն արտահերթ ընտրություններին չի էլ հասնի»։