Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելը վերաբերում է և բանակի հրամանատարին՝ երկրի վարչապետին, և երկրի վարչապետը չպետք է քաղաքական նկատառումներից ելնելով՝ ԳՇ պետին ազատեր պաշտոնից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ իհարկե, պրոբլեմներ եղել են, բանակը ատամները կծելով այդ բոլորը տարել է և միայն ԳՇ պետի առաջին տեղակալին պաշտոնից ազատելուց հետո է հայտարարություն արել։
«Մի հարց եմ տալիս․ ԳՇ պետի առաջին տեղակալին ինչի՞ համար է ազատում՝ հանցագործությո՞ւն է կատարել, պարտականությունները թերի՞ է կատարել, կարգապահական կանոննե՞րն է խախտել։ Տիրան Վազգենիչը որևէ խախտում չի կատարել, որևէ հիմք չկար նրան ազատելու պաշտոնից։ Ինքը ծիծաղել է․ մեր երկրում արգելվա՞ծ է ծիծաղելը, եթե մարդն անհեթեթություն է դուրս տալիս, դրա վրա ես իրավունք չունե՞մ ծիծաղելու։ Մարդը ծիծաղել է տեղին, Տիրան Վազգենիչն այդպիսի մարդ է, ինքը ծիծաղում է, ուրախ մարդ է։ Տիրան Վազգենիչի ազատումը քաղաքական է»,-արձանագրեց Մովսես Հակոբյանը։
Նա նշեց, որ եթե բանակը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը չպիտի բերվի բանակ․ երբ քաղաքականությունը բերում ես բանակ, բանակը պարտադրված է լինելու քաղաքականությամբ զբաղվելու։
ԳՇ պետ Օնիկ Վիկտորովիչի ազատման մասին նա ասաց, որ, թեև վարչապետն իրավունք ունի ազատելու ԳՇ պետին, բայց դրա համար պետք է հիմք լինի, այնինչ այս դեպքում որևէ հիմք չկար։
«Հիմքերը ո՞րն է։ Սահմանադրությունը կամ Զինվորական ծառայության մասին օրենքը սահմանում են, որ վարչապետը իրավունք ունի ազատել․ հարց է առաջանում՝ հիմքերը ինչն է՞ ազատելու։ Եթե Օնիկ Վիկտորովիչը հանցագործ է, վատ է աշխատում, ապա ապացուցեք, եթե Օնիկ Վիկտորովիչի արածը քաղաքական հայտարարություն է, ապա քրեական գործ հարուցեք նրա վրա, այս բոլորը չեք կատարել և իրեն հանում եք պաշտոնից»,-ասաց Մովսես Հակոբյանը։
Նա նաև նկատեց, որ եթե Օնիկ Գասպարյանին հանեին որպես կարգապահական տույժ, ապա պիտի ծառայողական քննություն անցկացնեին, այնինչ չի անցկացվել, և այդ մարդուն չի ասվել՝ ինչի՞ համար է ինքը մեղավոր։
Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ զինվորականները առաջնորդվում են Ներքին ծառայության կանոնագրքով, որի գլուխ 1-ը ամրագրում է, որ եթե որևէ հարաբերություններով զինվորական օրենքները հակասում են, ապա Ներիքն ծառայության կանոնագիրքը գերակա է, և միանձնյա ղեկավարման օրենքը չպետք է խաթարվի։
«Դատարանը իրավունք չունի ռազմական դրության իրավիճակում գերագույն-գլխավոր հարմանատարի որոշումը քննարկման առարկա դարձնել։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է բողոքարկել․ զինվորականը հրմանաը կատարում է, նոր հետո բողոքարկում։ Եթե բողոքարկվի և Օնիկ Գասպարյանի հանդեպ ապօրինի ճանաչվի հրամանը, դա հետադարձ ուժ չունի։ Օրենքը պահանջում է, որ այն անձը, որը կիրառել է անօրեն հրաման, նա է ենթարկվում պատասխանատվության»,-մեկնաբանեց Մովսես Հակոբյանը։
Խոսելով ԳՇ նոր պետ Արտակ Դավթյանի մասին, նա ասաց, որ իր դիրքորոշումը անփոփոխ է՝ իր համար ցանկալի թեկնածու չէ Արտակ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնում, և իր հնչեցրած բացթողումների մի մասը վերաբերում նրան։
«Տեսել են, որ բանակը ամբողջությամբ քանդված չէ՝ 7 օրում չի պարտվում, Արտակ Դավթյանին նշանակել են, որ ամբողջությամբ քանդի»,-ասաց Մովսես Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․