|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսկանդերը կիրառվել է, Իսկանդերը չի կարող կիրառվել և չպայթել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։
«Իսկանդերի պատճառած վնասների մասին միայն ու միայն կարող է տեղեկություն տրամադրել հակառակորդը՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք․ առաջինը՝ հեռու տարածությունից լավ տեսանելի չէ այն տարածքը, որտեղ կիրառվել է Իսկանդերը, երկրորդը՝ կիրառման օրը եղել է ամպամած, և, ամենից կարևորը, պայթյունների արդյունքում կրած վնասներն են, որը միայն ու միայն կարող է ասել հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետագայում հետ չենք վերցրել։ Իսկ մենք այդ տարածքները հետ չենք վերցրել։ Եվ իմ հայտարարությունը, որ դա վարչապետին կարող է տալ միայն Ադրբեջանը՝ դա է նշանակում»,-մանրամասնեց Մովսես Հակոբյանը։
Նրա համոզմամբ, Ադրբեջանը երբեք այդպիսի տվյալներ մեզ չի տա, թե Իսկանդերի արդյունավետությունն ինչքան է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում․