Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ, որով հարցաքննվել եմ ես, մի շարք պաշտոնյաներ, երկրի ղեկավարը չգիտեմ՝ հարցաքննվե՞լ է, թե՞ չէ, բայց անպայման պետք է հարցաքննվի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։
Նա մանրամասնեց, որ քրեական գործը հարուցվել է իր հայտարարությունների հիման վրա, որտեղ ինքը պնդում է, որ կա առերևույթ խախտում, որը վերաբերում է բանակի համալրմանը, սպառազինության ձեռքբերմանը և մի շարք այլ երևույթների, որոնք տեղ են գտել բանակում մինչև պատերազմը և պատերազմի ընթացքում։ Սա մեկ քրեական գործ է։
Բայց քանի որ տարբեր գործիչներ հնչեցրել են, որ իր հայտարարության մեջ նաև կա գաղտնիության ռեժիմի խախտում, դրա վերաբերյալ դեռևս քրեական գործ չկա, որովհետև, նրա մեկնաբանմամբ, այդ պահի դրությամբ տվյալները գաղտնիության մեջ չէին և հնարավոր չէ դրա վերաբերյալ քրեական գործ հարուցել։
Մովսես Հակոբյանը նշեց, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի կրած պարտության պատճառները։ Այդ հանձնաժողովը, նրա խոսքով, պետք է ստեղծվի ոչ թե ինչ-որ մարդկանց պատժելու համար, այլ իսկությունն ի հայտ բերելու համար և, քանի որ այնպիսի փուլում ենք, որ պետականաշինության ու բանակաշինության հարցեր կան, այն պրոբլեմները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի ընթացքում, հաշվի առնեն բանակի կառուցվածքում ռազմավարության և մարտավարության պլանավորման ժամանակ։
Վարչապետի հայտարարությունը, որ՝ թո՛ղ նախկիններն առնեին ՍՈՒ-30 ինքնաթիռները, իրենք էլ առնեին հրթիռները, Մովսես Հակոբյանը բնորոշեց «երեխայական արտահայտություն»։
«Եթե մի անգամ պիտի առնի երեխայի համար հեծանիվ, նախ պիտի առնի կարկասը, հետո ակները․․․ կամ մեքենան առել ես, կանգնեցրել, բենզինը ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկն առնի։ Անհեթեթություն է»,-ասաց նա։
Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ Սու-30-ները կարող են նաև կրել այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինությունում․ «Հարց․ ինչո՞ւ այդ Սու-30-ները չկիրառվեցին մեր առկա սպառազինությամբ։ Սպառազինության մի քանի տեսակը չկար, բա մնացած տեսակնե՞րը, որոնք մեր բանակի ավիացիան կիրառում է, ինչո՞ւ դա չկիրառվեց։ Այս հարցի պատասխանը կա՞»։
Մովսես Հակոբյանը նշեց, որ այն 3 պարամետրերը, որ պետք է ունենա Սու 30-ը որպես բազմաֆունկիոնալ ավիացիոն համակարգ, իր ունեցած տեղեկություններով այդ ֆունկցիաներից մեկը չունենք, որը կարող է նաև պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել։
«Ընդհանրապես, պետք է անդրադառնանք մեր ավիացիայի կիրառմանը։ Մեր բանակի ավիացիայի վրա բավական մեծ գումար ենք ծախսել, միայն ավիացիայի վառելիքի վրա ավելի մեծ գումար ենք ծախսել, քան ամբողջ բանակի վրա։ Մեր ավիացիայի անձնակազմի աշխատավարձն ավելի շատ է, քան 3-րդ բանակային կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը։ Բանակի բյուջեից կտրեցինք և ավիացիայի վրա ծախսեցինք, ինչո՞ւ այն չկիրառվեց։ Եվ ո՞ւր է մեր անձնակազմը, եթե առաջին թռիչքը կատարում են պահեստազորայինները, ընդ որում շատ հաջող։ Ինչո՞ւ մեր ինքնաթիռները կործանվեցին», - ասաց Մովսես Հակոբյանը։
Նա վստահեցրեց, որ իր նշած հրթիռը, որ ՌԴ կառավարությամբ արգելված է վաճառել երկրորդ երկրի, միայն մեկ հիթիռ է, մնացածը մեզ մոտ կան։ Բայց Սու-30-ներն ընդհանրապես չեն կիրառվել։
Նրա խոսքով՝ դատախազությունը պետք է այս հարցերով քննություն իրականացնի։
Մանրամասն՝ տեսանյութում․