Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչև 3-րդ օրը մենք որևէ տեղ զիջում չենք ունեցել, բանակը, որը կանգնած է եղել առաջին գծում, դուրս չի եկել խրամատներից մինչև վերջ, մինչև ստորաբաժանման՝ մարտունակությունը կորցնելը՝ ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով, թե ինչու հակառակորդը մխրճվեց մեր տարածք։
Նա վստահեցրեց, որ չենք ունեցել մարդիկ, որոնք պիտի լրահամալրեին այս կռվողների տեղերը, չենք ունեցել ստորաբաժանումներ, որոնք պիտի գային՝ նրանց փոխարինելու, և հակառակորդը մխրճվել է։
«Որտե՞ղ մենք ունեցանք անհաջողություն՝ աջ թևում և ձախ թևում։ Ինչո՞ւ: Ղարաբաղի ՊԲ լրահամալրումն իրականացնում են ՊԲ շրջանները՝ իրենց ուղղությամբ զորամասերի, և այնպես է բաժանված, որ կցագրված անձնակազմի 50 տոկոսը լինի ՀՀ-ից, 50 տոկոսը՝ Արցախից։ Աջ և ձախ թևերում, որտեղ բնակչությունը նվազ է, համալրումը պետք է լրացնեին Ստեփանակերտը, որտեղ ամսի 30-ի դրությամբ լրահամալրումը իրականացված է եղել ընդամենը 32 տոկոսով, այն դեպքում, որ ընդհանուր Ղարաբաղում 70 տոկոս է իրականացված եղել, և մնացածը՝ ՀՀ հատվածից, որը և համալրված չի եղել»,- բացատրեց գեներալ-գնդապետը։
Մինչ այդ նա տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է ԶՈՒ լրահամալրումը։
Ավելի վաղ հայտնել էինք Մովսես Հակոբյանի խոսքը, որ կրճատվել է 5 գունդ, փոխարենը 98 տոկոսով ավելացել է ԳՇ և ՊՆ անձնակազմը։
Մանրամասն՝ տեսանյութում: