|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք վերապահելը նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց․ ըստ Yerkir.am-ի այս փոփոխությունը կատարվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսօր։ Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1:
Մինչ այս դատավորին պատասխանատվության ենթարկելու պահանջ կարող էին ներկայացնել միայն ՀՀ արդարադատության նախարարը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Նոր փոփոխությամբ ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դատավորի դեմ ԲԴԽ դիմել իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծը որակեց դատավորների և փաստաբանների աշխատանքը և անկախությունը սահմանափակող։
«Սրանք դատաիրավական «չարեփոխումներ» են, ավելանում է դատավորների կախվածությունը»,-ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․