Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Այն, ինչ պետք է հիմա անել, ծիծաղելու աստիճան պարզ է:
Փողոցի ընդդիմությունը պետք է փաստացի կերպով իշխանությունը վերցնի և դրա համար պետք է անել հետևյալ գործողությունները:
Հայտարարվում է զուգահեռ կառավարություն:
Վազգեն Մանուկյանը ձևավորում է կառավարությունը՝
– ՊՆ նախարար՝ Օնիկ Գասպարյան, ձևավորվում է Գլխավոր Շտաբի կազմը,
– Ոստիկանապետ՝ Օսիպյան,
– ԱԱԾ պետ՝ Վանեցյան,
– Էկոնոմիկայի նախարար, ասենք, Արամյան, կամ Վաչե Գաբրիելյան,
– Տարծաքային կառավարման նախարար՝ ասենք Կապանի քաղաքապետ և այլն:
Հիշյալ կառույցները զուգահեռաբար ձևավորում են իրենց աշխատակազմերն ու ստորբաժանումները:
Հիշյալ իրական կառույցներն ամբողջությամբ, կամ մասամբ սկսում են ենթարկվել զուգահեռ կառավարությանը, տեղական կառավարման մարմինների մի մասը, նաև ամբողջությամբ Սյունիքը, ճանաչում է զուգահեռ կառավարությունը: Գնալով կառավարության ազդեցությունը սկսում է ծավալվել:
Հայտարարվում է կառավարության նստավայրի, որը սկսում է ամենօրյա ռեժիմով աշխատել՝ ծրագրեր կազմել, որոշումներ կայացնել ու կառավարել:
Վստահ եմ, որ կարճ ժամանակում զուգահեռ կառավարությունն է իրական կառավարություն դառնալու:
Կարելի նաև զարգացնել միտքը, բայց առայժմ այսքանը, մնացածը տեխնիկայի հարց է»: