կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 15:06
Հասարակություն

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ Թբիլիսիում

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ Թբիլիսիում

Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի հրաժարականի պահանջով ավտոերթ է անցկացվել Թբիլիսիում:

Ցուցարարները հավաքվել էին երկու վայրում՝ «Հավլաբարի» մետրոյի կայարանի մոտ և Գլդանիում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի գրասենյակի մոտ: Շարասյուները պետք է հանդիպեին Հանրապետության հրապարակում, այնտեղից էլ շարժվեին Կառավարության տուն:

Գործողության պատճառը հեռախոսային խոսակցությունների հրապարակված ձայնագրություններն են, որոնցում, ենթադրաբար, խոսում են վերոհիշյալ պաշտոնյաներն ու միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլի որդին՝ Բերան:

Բողոքողներն ասում են նաև, որ օրակարգում են մնում արտահերթ ընտրությունների պահանջը և «քաղբանտարկյալներին» ազատ արձակելը:

Հիշեցնենք, որ TV Pirveli հեռուստաընկերությունը մարտի 6-ին հրապարակել է ձայնագրություններ, որոնցում լսվում է, թե ինչպես է, ենթադրաբար, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերա Իվանիշվիլին, խնդրում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Պետական անվտանգության հատուկ ծառայության ներկայիս ղեկավար Անզոր Չուբինիձեին`պատժել երիտասարդներին, որոնք վիրավորական մեկնաբանություններ են գրել համացանցում իր դեմ: