Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաստատել է տեղեկությունը, թե Միացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքավարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանն արտերկրյա շրջագայության է մեկնել արդեն մի քանի օր՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ:
Ընդ որում՝ նրա այցը Հայաստանում արժանացավ վարչապետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագահը արտերկրյա այց կարող է կատարել միայն վարչապետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադրության այդ պահանջի շրջանակում:
Իսկ մինչ այդ հայկական մամուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանն ինքնուրույն խաղ է սկսել և հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ:
Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից, իհարկե, նախագահ- վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշխանության բնույթից և նորություն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես որևէ պետության դեպքում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառավարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթն այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրություն: Ավելին՝ այստեղ է նաև ժողովրդավարության, այսպես ասած, առավելությունն ու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հակակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակարծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշտից հնարավորինս դուրս բերելու և հանրային դաշտում պահելու համար, պետական կառավարման համակարգը թագավորական պալատի չվերածելու համար:
Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխանություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքականությունն ու արտաքին քաղաքական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի համար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով, և դրանում ներգրավված ուժային կենտրոնների, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում