| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Այո՛ արտահերթ ընտրություններին, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողմից անցկացվող արտահերթ ընտրություններին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ճեպազրույցում:
Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, բայց դրանք չի կարող և չպետք է անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը։
«Կիրառելով վարչական ռեսուրս, ահաբեկելով, կաշառելով, սպառնալով՝ մարդկանց տանելու է ընտրատեղամաս: Նիկոլ Փաշինյանը չի կարող այլևս լինել ՀՀ-ում ազատ և արդար որևէ գործընթացի կազմակերպիչ՝ ընտրություն լինի, թե հանրաքվե: Վստահեցում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում որևէ ընտրություն չի անցկացնելու»,-ասաց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ երեկ իշխանություններն իրենց բոլոր վարչական ռեսուրսներն օգտագործել են, որպեսզի հանրահավաքին այդքան մարդ հավաքեն: Նկատեց, որ որեւէ իշխանություն այդքան ռեսուրս չի օգտագործել նման ձեւով մարդկանց հանրահավաքի բերելու համար:
Նաիրա Զոհրաբյանի համար անընդունելի է, որ իշխանությունները Մարտի 1-ին հրավիրած հանրահավաքը վերջում վերածել են հավաքույթի, ծափեր են տվել, վանկարկել:
Մանրամասն՝ տեսանյութում․