|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն՝ իր տեղակալներով, շաբաթ օրը Ծաղկաձորում էր: Նրանք նախարարության կոլեկտիվից հույժ գաղտնի քննարկել են նախարարության կառուցվածքի և հաստիքների փոփոխության հարցը:
Նախարարության ղեկավարներն իրականում հետապնդում են երկու հիմնական նպատակ՝
- կրճատել հաստիքները, քանի որ օր օրի անհնար է դառնում պետական աշխատավարձերի վճարումը՝ վրա հասած տնտեսական կոլապսի ֆոնին,
- նախ և առաջ ազատվել և դրանով իսկ պատժել նախարարության բազմաթիվ պետական ծառայողներին, որոնք այդպես էլ չեն կիսում իրենց քաղաքական խմբակի հայացքները և, օրինակ, հլու-հնազանդ չեն մասնակցում վարչապետի կողմից հրահրվող ցույցերին: