Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն նիստ չի գումարել՝ ԱԺ-ն շարունակում է մնալ ոչ իր դիրքերում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ներկայացնելով ցուցարարների առաջիկա գործողությունները։
1․ ԱԺ քաղաքական մեծամասնության պատգամավորները պարտավոր են ներկայանալ և հրավիրել ԱԺ նիստ։
2․ Մենք պատվիրակություն ենք ուղարկում նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու շուրջ։
3․ Նոր գլխավոր խելագարը հայտարարեց, որ եթե քաղաքական հայտարարությունները չափն անցնեն՝ կձերբակալեն։ Եկեք մի հատ բոլորս միասին ասենք, որ գլուխդ պատին կտաս, որ կարող ես մարդ ձերբակալել։
«Որևէ մեկը չփորձի իր հայտարարություններով մեր ժողովրդին վախեցնել, դուք պարտավոր եք մեր ժողովրդի հետ հաշվի նստել, պարտավոր եք բանակի հետ հաշվի նստել, դուք դավաճանել եք մեր ժողովրդին։ Նորից ենք կրկնում՝ առանց արյուն, անցնցում, արագ հեռացիր»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ քիչ հետո կմոտեցնեն վրանները, ջուր, թեյ, հնարավորություններ, վառարաններ, որպեսզի ցուցարարները կարողանան ցրտին դիմանալ։
«Ձեր ներկայությունն այս պահին գործողություն է։ Մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր տանն են գտնվում, նաև առաջիկայում մեզ մարզերից են միանալու, Սյունիքից են խմբեր միանալու, պինդ կանգնում ենք, որպեսզի հասնենք մեր պահանջի կատարմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Առանց թուրքի Հայաստան»՝ վանկարկեցին հավաքվածները։
Մանրամասն՝ տեսանյութում․