Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաղրամյան պողոտայում, չհասած Ազգային ժողովի շենք, ոստիկանները հերթական սադրանքին դիմեցին՝ փակելով Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ճանապարհը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Երթի ճանապարհը փակեցին ոչ միայն ոստիկանական զորքերը, այլև ոստիկանական մեքենաները՝ ոստիկաններով լցված։
«Եկեք ծափահարենք ոստիկաններին, որ օգնում են փակենք ճանապարհները։ Ոստիկանապետություն չէ՝ բռնապետություն են ուզում էս երկրում։ Հերթական սադրանքի եք դիմում, էս ճիշտ չի, որ անում եք, բացեք ճանապարհը, շարժվում ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հստակ արձանագրեց, որ իշխանությունը ոչ միայն խուճապի մեջ է, այլ հիստերիայի մեջ է։
«Հանրապետությունը 4 ուղղություններով պարալիզացված է, մեր պայքարն ըստ ծրագրի գնում է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․