Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է.
«ՊՈՌՆԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- Սա արդեն անհանդուրժելի է։ Պատկերացնո՞ւմ եք՝ պոռնիկն աջուձախ գլուխ գովա, որ ի սկզբանե հաճախորդին ազնվորեն ասել է, որ կեղծելու է օրգազմը և խոսքի տերն է եղել, այսինքն՝ մի կողմ դնելով իր պոռնիկ լինելը՝ հպարտանա այդ «դետալային ազնվությամբ»։ Պատկերացրի՞ք։ Ուրեմն ասեմ, որ լևոնականների և արբանյակների երեկվանից գլուխ բարձրացրած քարոզչությունը՝ «տեսա՞ք՝ Լևոնն ազնվորեն ասում էր», հենց դրան է նման։
- Այս մարդիկ փաստացի հպարտանում են նրանով, որ իրենց կուռքը հակաՀայաստանյան հիմքերի վրա է կառուցել այս պետությունը, որ սկզբից մինչև վերջ չի հավատացել հայոց հողահավաքի գաղափարին և այն հակասության մեջ է դրել «լավ ապրելու» հետ՝ Արցախի հարցն անվանելով «ղարաբաղյան կնճիռ»։
- Այս մարդիկ փաստացի հպարտանում են նրանով, որ հենց իրենց կուռքն է ներքին իշխանական պայքարում օրակարգ ներմուծել հակաղարաբաղականությունը՝ 1990-ականների անկարգությունները բարդելով «ղարաբաղյան համարներով ավտոների» վրա ու Ղարաբաղից սերող անձանց անվանարկելով «թաթար-մոնղոլներ»։
- Այս մարդիկ փաստացի հպարտանում են նրանով, որ 1994 թ․ դեկտեմբերին Արցախի հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ լևոնական վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիմանում էր Արցախի ՊՊԿ նախագահի առաջին տեղակալ
Առուշանյանին, որ ծախսերի մեջ տող է ներառել Քարվաճառ տանող ճանապարհի հողալցման և բարեկարգման աշխատանքների համար, չէ՞ որ իրենք մյուս տարի հանձնում են Քարվաճառը։
- Այս մարդիկ փաստացի հպարտանում են նրանով, որ 6 տարի իշխելուց հետո, երբ արդեն անդարձ գցված էին վայրի կապիտալիզմի, սեփականաշնորհման բեսպրեդելի, սպառողական մշակույթի և ղարաբաղատյացության սերմերը, այսպիսի ժառանգություն են թողել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնց խորը ցանկության դեպքում անգամ ինստիտուցիոնալ առումով տեղ չէր մնում ոչմիթիզականության համար։
- Այս մարդիկ երեսպաշտորեն հպարտանում են նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվել էր իրական հնարավորություն ստեղծել նրա համար, որ լևոնենց հանձնելիք Քարվաճառը 2016-2017 թթ․ կարգավորման տարբերակներով մնար հայկական կողմին, ինչի մասին խոստովանում է նաև Քոչարյանին ու Սարգսյանին լևոնականներից ոչ պակաս ատող Ալիևը։
- Ի վերջո, այս մարդիկ առանց հասկանալու հպարտանում են նրանով, որ իրենց «մարգարեն» 1997 թ․-ին կանխատեսում էր, որ Հայաստանը մենակ է մնալու միջազգային հանրության դեմ, մինչդեռ 2016 թ․-ի դրությամբ Ադրբեջանն էր միայնակ մնացել միջազգային հանրության դեմ՝ պարտադրանքով ճանաչելու ԼՂ անկախությունը։
- Կայացած ինստիտուտներով երկրում, որտեղ ինդիվիդուալիզմի մշակույթը զսպող մեխանիզմներ կլինեին, Լևոնն ու լևոնականները, որոնց կազմակերպած զանգվածային անկարգության ժամանակ մի վիժվածք կոչ էր անում «քաղաքն ազատագրել ղարաբաղցի տականքներից», ամոթից այլևս երբեք չէին հայտնվի ու չէին խոսի քաղաքական դաշտում։
- Բայց, ավա՜ղ, սա Հայաստանն է, այստեղ պոռնիկը կարող է աջուձախ գլուխ գովալ, որ ի սկզբանե հաճախորդին ազնվորեն ասել է, որ կեղծելու է օրգազմը և խոսքի տերն է եղել…»: