|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հաստատել է այն լուրերը, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ խնդիրներ են ծագել։
«Այո, ցավոք, միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե, մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է։ Մասնավորապես, չի եղել ոչ առեւանգում, ոչ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք, իսկապես, տեղի ունեցել է»,- ասել է Արզումանյանը։
«ՀՀ նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- ասել է Արզումանյանը: