Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Այն մասին, որ պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բավականին ծանր խնդիրներ ենք ունենալու մեր տնտեսության բոլոր ոլորտներում, ընդգծել են շատերը։ Ոլորտային մասնագետները քանիցս փաստել են, որ առաջիկայում տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում բոլորիս։
Այդ ամենով պայմանավորված՝ խնդրահարույց են դառնալու նաեւ բյուջետային ծախսերն ու համապատասխան միջոցառումների անցկացումը։
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ կառավարությունում վերջին մի քանի օրերին ներքին կարգով որոշում է կայացվել առաջին իսկ հնարավորության դեպքում «աջուձախ» գրավոր նկատողություն տալ գերատեսչությունների աշխատակիցներին, որպեսզի վերջիններս զրկվեն պարգեւավճարներից։
Բանն այն է, որ արդեն իսկ պակասել է պարգեւավճարների ֆոնդը, եւ կառավարությունը փորձում է կիրառել նկատողության «մեխանիզմները» եւ հիմնականում միջին ու հատկապես ստորին օղակների աշխատակիցներին զրկել հասանելիք պարգեւավճարից թե՛ դեկտեմբերի սկզբին, թե՛ Ամանորի շեմին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆոնդի սակավ լինելու պատճառով պարգեւավճարները հազիվ կբավարարեն վերին «էշելոններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում