կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 09:35
Առանց Կատեգորիա

Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների «ռեժիսորը» Կարեն Համբարձումյանն է եղել․ «Հրապարակ»

Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների «ռեժիսորը» Կարեն Համբարձումյանն է եղել․ «Հրապարակ»

«Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։

Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու և Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով էլ խափանվեց Սիսիանից հետո նրա «հաղթարշավը» դեպի Գորիս, Կապան, Մեղրի։

Բանն այն է, որ Երևանից Սյունիք գործուղված հարյուրավոր ոստիկաններ զբաղված են եղել Սիսիանի հատվածում մայրուղին փակած սյունեցիներով, իսկ մյուս մասին իրենց տեղի գործընկերները չեն աջակցել՝ հրաժարվել են բիրտ ուժի գործադրումով ցրել ճանապարհը փակած մարդկանց: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունեցել, քան հերթական մանիպուլյացիոն հայտարարություններով արդարացնել Գորիս և Կապան իր չգնալն ու Երևան վերադառնալը:

Հիշեցնենք, որ նա հանկարծ հիշեց, որ երկրում սուգ է, և չի ուզում բիրտ ուժ կիրառել, մինչդեռ շաբաթ օրը Եռաբլուրում ոստիկանները չխնայեցին անգամ սևազգեստ մայրերին ու զոհվածների հարազատներին․ նրանց տրորելով՝ ճանապարհ բացեցին Փաշինյանի ու իր թիմի առաջ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: