|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է իրանահայ գիտնականներ մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանին, ֆիզիկոս Շանթ Բաղրամյանին և էլեկտրոտեխնիկական գիտությունների պրոֆեսոր Գևորգ Կարապետյանին:
Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը շնորհավորել է Իրանի ակադեմիայի կողմից ֆիզիկայի ոլորտում անցկացվող ամենամյա մրցանակաբաշխության հաղթող և ընթացիկ տարվա լավագույն երիտասարդ հետազոտող ճանաչված դոցենտ Շանթ Բաղրամյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:
Այնուհետև զրուցակիցները խոսել են կրթության և գիտության ոլորտում իրանահայ մասնագետների գործունեության և ունեցած ձեռքբերումների մասին: Հատկապես անդրադարձ է եղել երիտասարդ գիտնականների և տարբեր ոլորտների մասնագետների աշխատանքին, ինչպես նաև գիտության, կթության և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել ընդլայնված ձևաչափով կազմակերպել հանդիպում իրանահայ երիտասարդ գիտնականների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ: