Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լիտվայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի (Mindaugas Kvietkauskas) հետ:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն է մաղթել՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։
Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշել է, որ ուշադրությամբ հետևում և ողջունում է դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով վերջերս Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Գյուրջիև» համույթի՝ Լիտվայում տեղի ունեցած համերգները, որոնք մեծ արձագանք ստացան երկրում։
Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրել է դեսպանության առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, մասնավորապես՝ գրատպության, ցուցահանդեսների, տարբեր համերգների և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրել է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում, ներկայացրել դրանց համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ։
Նախարար Կվիետկաուսկասն իր պատրաստակամությունն է արտահայտել հնարավորության սահմաններում աջակցելու դեսպանության նախաձեռնություններին։