կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-01 15:22
Քաղաքական

Գուցե իշխանությանը ձեռնտու չէ… առաջին հայացքից

Գուցե իշխանությանը ձեռնտու չէ… առաջին հայացքից

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այցելել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ գիշեր մահափորձ էր իրականացվել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանը նշեց, որ մահափորձը քաղաքական ենթատեքստ ունի, ավելին` նա չի կարծում, որ կենցաղային ինչ-որ բանի արդյունք լինի սա:

 

«Հայաստանում քաղաքական գործընթացները հարուստ են ոչ քաղաքական գործիքներով, եւ խնդիրն այն է, որ մեզ մոտ քաղաքական պայքարի եւ իշխանություն ունենալու նպատակը քաղաքական ծրագրերը կյանքի կոչելն է, ցավոք, մեզ մոտ իշխանությունը շատ հաճախ օգտագործվում է այլ նպատակներով` սեփական, կլանների հարստացման համար»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Թե ինչո՞ւ հենց Հայրիկյանն էր ընտրվել թիրախ, Մարտիրոսյանը չկարողացավ պատասխանել, բայց նշեց, որ գուցե Հայրիկյանի տեղաշարժն ամենահարմա՞րն է եղել:

 

Հարցին` արդյո՞ք իշխանությանը ձեռնտու էր ստեղծված իրավիճակը, պատասխանեց, որ առաջին հայացքից` գուցե ոչ. «Իսկ ավելի խորը նայելու համար նախ պետք է գտնենք այն անձնավորությանը, ով արձակել է կրակոցը»: