Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեմ կարծում, թե Ալեն Սիմոնյանը գերիների մասին իր դիրքորոշումը (այն, որ գերիները իր համար էլ չկան) հայտնել է ԲՄՎ-ի մասին խոսակցությունները չեզոքացնելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ չի թվում, թե պետության կարևոր դեմքերից մեկը` Ազգային Ժողովի նախագահը, չի հասկանում, որ մի անբարոյական վարքը մեկ այլ անբարոյական վարքով հնարավոր է չեզոքացնել։
Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի համար մեկ խնդիրը այն է, որ մարդը շարունակում է լինել արժեզրկված։ Մարդուն որպես բարձրագույն արժեք գնահատող հանրությունը ԱԺ նախագահի պաշտոնում չէր կարող նման արժեհամակարգի կրողն պաշտոնատար անձ ունենալ։
Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա։ Եթե Ալենը հրաժարական չտվեց, ուրեմն բոլոր բարոյական մարդիկ պիտի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամությունից հրաժարվեն։
Ես լավատես չեմ, բայց մի չնչին հույս ունեմ, որ Ալենը պարզապես ստիպված կլինի ԱԺ նախագահի պաշտոնը զիջել հանուն վաղվա նոր, արժեհքային Հայաստանի»:
Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։
Լրագրողների նետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։