Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
Ընդ որում, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու: Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության և քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։
Ասել է թե, փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։
Մեր տեղեկություններով, հարթ չեն նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջիկայում հնարավոր է նաև Այվազյանի պաշտոնանկությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: