|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսաստանցիների վրա: Այս մասին գրում է rbc.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին եւ մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։
Ականատեսների խոսքով՝ մի կին դանակի 7 հարված է ստացել, մյուսները՝ երեք - չորս հարված։
Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ սկզբում տղամարդը ռուսաստանցիներից գումար է պահանջել, իսկ երբ նրանք հեռացել են, բռնել է նրանց եւ դանակով հարձակվել։
Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է:Նա հարցաքննվել է: