Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստիպված եմ անդրադառնալ մամուլում տարածվող հերթական ապատեղեկատվությանը… և 1000-երրորդ անգամ ասել՝ դադարեք Ռուբեն Հայրապետյանի անունն օգտագործելով, top news և դիտելիություն ապահովել. Ռուբեն Հայրապետյանի գտնվելու կոնկրետ վայրը մշտապես ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին հայտնի է եղել, իսկ նրա հետախուզումը վաղուց դադարեցված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Վերջում չմոռանամ նշել՝ հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- հավելել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, որ ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու եւ վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերեւույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:
Նաեւ որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: