|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումը նամակով կոչ է արել ոստիկանությանը եւ բոլոր իրավապահ մարմիններին՝ հայտնաբերել հակահայկական հայտարարությունների եւ սպառնալիքների հեղինակներին:
Վերջերս Մերիլենդում երկար տարիներ բնակվող մի զույգ՝ Արա եւ Սալբի Սահակյանները, նամակ էին ստացել, որում գրված էր «Եվս մեկ հայ սրիկա» արտահայտությունը: Արա Սահակյանը երկար տարիներ ծառայել է տեղի հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ Սալբին` Կոնգրեսի գրադարանում, որից հետո աշխատել է Սենատի մեծամասնության ղեկավար Մայք Մանսֆիլդի հետ` որպես նրա օգնական:
Հայ Դատի հանձնախումբը վստահ է, որ նման նամակները կապված են Բոստոնի ահաբեկչության եւ ոմն Միշայի հետ:
