կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 22:33
Քաղաքական

ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեցի ունեցել

ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեցի ունեցել

Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը մտքեր են փոխանակել համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկել են Եվրասիական տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ գործընկերային հարաբերությունների խորացումը, տնտեսական փոխկապակցվածության զարգացումը մայրցամաքում, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Քննարկվել է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։