|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում մայիսի 22-ին տեղի են ունեցել Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջեւ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվել է ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: