կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 21:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես համաձայն եմ, որ Նիկոլը պրոյեկտ է․ Վազգեն Մանուկյան

Ես համաձայն եմ, որ Նիկոլը պրոյեկտ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիների հետ հանդիպմանը պատասխանելով նրանցից մեկի հարցին։  

«Դուք չե՞ք տեսնում՝ շղթայաձև թավշյա հեղափոխություններ են լինում՝ Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Հայաստանում․ մարդ պետք է հիմար լինի, որ չտեսնի, որ այդ ամեն ինչի հետևում մի ձեռք է թաքնված․ սրա հետևն էլ էր մի ձեռք թաքնված»,-ասաց Մանուկյանը։

Նա նկատեց, որ նախկին Սովետական Միության տարածքում դրսի ուժերը լուծում են հանրապետությունները Ռուսաստանից պոկելու հարցը, քանի որ իրենց հակառակորդը Ռուսաստանն է, արաբական աշխարհում ուրիշ խնդիր են լուծում։

«Եվ եթե նայեք՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը ուղղված էր դրան»,-ասաց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ամբողջ պրոբլեմը հետևյալն է․ մենք կարո՞ղ ենք դառնալ այնպիսի պետություն, այնպիսի դաստիարակություն տալ մեր երիտասարդներին, որ իրենց չկարողանան օգտագործել որպես զենք հենց մեր երկրի դեմ։

«Դա շատ դժվար է, բայց անվտանգությունը պահանջում է, որ մենք անպայման դրանով  զբաղվենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Ավելի վաղ հաղորդել էինք Իշխան Սաղաթելյանի խոսքը։

Մանրամասն՝ տեսանյութում․