|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը
Սիրելի հայրենակիցներ,
Պարզունակ է և վտանգավորTRIPP–ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։
TRIPP-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը։
Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է TRIPP-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանիս ամենօր նոր պահանջներ են թելադրվում։
1․Տարանցիկությունը ինքնին տնտեսական շահ չէ․ գոնե այս պահին Հայաստանի տնտեսական արդյունքների և փոխադարձության մասին որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Տնտեսականի կողքին, ահռելի է և ակնհայտ Ադրբեջանականի և թուրքական աշխարհըշահը․Նախիջևանն անխոչընդոտ կապվում է Ադրբեջանին, որի ռազմավարական և աշխարհաքաղաքական գինը պատմական է։
Մինդեռ Համաձայնագիրը չի պարունակում համեմատելի որևէ մեխանիզմ, որը կսահմաներ Հայաստանին խոստացված «փոխադարձ առավելությունների» բնույթը, ծավալը կամ կիրարկելիությունը։
2․Հայաստանը կառուցապատման իրավունք է տալիս, ինչի մասիննաև հայտարարել է Փաշինյանը։ Եվ չկա հաջորդ հարցի պատասխանը- ի՞նչ տարածքներ է ընդգրկում կառուցապատումը։ Հողօգտագործման և կառուցապատման 49-ամյա բացառիկ իրավունքներ են տրամադրում՝ առանց հստակ տեղանքի։
3․Մենք քվեարկելու ենք մի փաստաթուղթ, որը բազմաթիվ հարցերի կողքին շարադրված է պայմանագրերին ոչ բնորոշհավաստիացման կամ ըղձական եղանակով։ Highly likely մոտեցումով։
Ակնհայտ է, որ համաձայնագրում տեղ գտած իրավական անհստակությունները խիստ ռիսկային են ինքնիշխանությանն ու իրական վերահսկելիության առումով։
3․ՍԴ դրական եզրակացությանը չի տալիս մի շարք իրավական–սահմանադրական հարցերի պատասխաններ։
Իսկ ինքնիշխանությունը չափվում է ոչ թե թղթի վրա մի քանի անգամ արձանագրված լինելու հանգամանքով, այլ՝ սեփական տարածքի նկատմամբ իրական վերահսկողական մեծանիզմների երաշխավորված առկայությամբ։
Համաձայնագիրը նախատեսում է օրենսդրական բացառություններ, որոնց բովանդակությունը սահմանվելու է առևտրապայմանագրային փաստաթղթերով, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերումանը կամ այլ իրավունքներին առնչվող։
Քվեարկելու եք, վավերացնելու ապագա օրենսդրական բացառությունների օգտին՝ առանց ունենալու դրանց բովանդակությունը,Նաև նախքան կանոնադրության և Բաժնետիրական համաձայնագրի կնքումը կամ հրապարակումը։
Հարց՝ եթե այդ բացառությունները վերաբերեն պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողությանը կամ իրավապահ գործունեության այս կամ այն դրվագներին, արդյոք Հայաստանը կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր սուվերեն վերահսկողությունը։
Ըստ էության, համաձայնագիրը չի արտացոլում մասնավոր օպերատորի լիազորությւնների եւ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաեւ Հայաստանի համար համապատասխան տարածքի եւ ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքներ։
4․Համաձայնագիրըչի պարունակում հետադարձելիություն և վեճերի լուծման մեխանիզմներ։ Առարկայացվում է 49 տարվա ժամանակահատված՝ հաջորդ իշխանություններին չերաշխավորելով վերատեսության որևէ գործիքակազմ, որը տույլ կտա Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում վերանայել պայմանները։
5․Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետության իրական վերահսկողությունը, հստակ տնտեսական շահը, սահմանադրական երաշխիքները և պայմանները վերանայելու հնարավորությունը, ապա այն սոսկ որպես զարգացման հնարավորություն դիտարկելը։ Առանց այդ երաշխիքների՝ ծրագիրը կարող է վերածվել ռազմավարական վտանգի, որի հետևանքները Հայաստանը ստիպված կլինի կրել երկար
Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են նոր ճանապարհներ և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն ոչ սեփական ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու ազատությունը սահմանափակելու գնով։
Կարծում եմ՝ արդարացված է մեր մտավախությունը, որ ԹՐԻՓՆ անելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր։