Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ՝ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հրամանագրով ԼՂ-ում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքում Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադն է: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երկրների ղեկավարները հանդես էին եկել նոր հայտարարությամբ, որը հիմնականում վերաբերում էր տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին: