կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 14:07
Աշխարհ

Բայդենը և Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և համատեղ աշխատել

Բայդենը և Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և համատեղ աշխատել

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է խաղաղ համաձայնագրերի, Իրանի, տարածաշրջանային մարտահրավերների և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խթանման հարցերը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը:

«Նեթանյահուն այս երեկո զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Զրույցը շատ ջերմ ու ընկերական է եղել և տևել մոտ մեկ ժամ», - հաղորդագրությունը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են խաղաղ համաձայնագրերի հետագա առաջխաղացումը, իրանական սպառնալիքը, տարածաշրջանային մարտահրավերները և պայմանավորվել են շարունակել երկխոսությունն ու միասին աշխատել Իսրայելի և ԱՄՆ-ի ամուր դաշինքի ամրապնդման ուղղությամբ»,- հավելել է Իսրայելի նախագահի գրասենյակը:

Միացյալ Նահանգների նախագահը և Իսրայելի վարչապետը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումը և համաճարակի դեմ պայքարը:

Times of Israel-ը նշում է, որ սա Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջին խոսակցությունն է Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո: