|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:
Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը եւ վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։
Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից եւ արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլեւս չեմ տեսնում:
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»