Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, ով գրկել էր ԱՄՆ պետական դրոշը: Օգտատերերը հարց են ուղղել, թե ինչու է Սպիտակ տունը ընտրել հենց այդ նկարը: Պարզվում է` լուսանկարը արվել է մեկ տարի առաջ: Դեռ այդ ժամանակ համապատասխան տեսանյութը տարածվեց համացանցով: «Ինչ ամոթ է, շատ վատ լուսանկար է», «Ինչ է պետք անել դրոշի հետ, գրկել», այսպես են մեկնաբանել որոշ օգտատերեր: Նշենք, որ այսօր նաև Թրամփի ծննդյան տարեդարձն է, նա դառնում է 73 տարեկան: